Օմբուդսմենի թեժ գծի գովազդը

Կարեն Անդրեասյան, մարդու իրավունքների պաշտպան, ՄԻՊ, օմբուդսմեն, Karen Andreasyan, ombudsman, Human rights defender

Կտցրու, որ մեծացնես

Որոշեցինք օգնել մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակին իրազեկել քաղաքացիներին թեժ գծի մասին: 116-ը իսկական համարն է` զանգեք, ու մարդու իրավունքների ասպետը` Կարդալ ավելին Read more

Զգուշացեք պաստառներից` նրանք վերադառնում են

Մեկ Ազգ

2011-12 հավաքածուն

Այս անգամ ArmComedy–ի ճանկերում էն հայտնվել  «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի 2011-2012 ձմեռ-ձմեռ իրազեկման շրջանի պաստառները։  Այս անգամ էլ ուզում ենք դրանցով կիսվել հանրության հետ մի փոքր ավելի շուտ: Մի վախեցեք, շատ շուտով կտեսնեք այս պաստառները փողոցում, անցումներում, շենքերի մուտքերում և գուցե նաև Կարդալ ավելին Read more

Կենտրոնի սուպերհերոսը – սկետչ


Երևանի կենտրոնում կան սուպերհերոսներ, ովքեր ցանկացած պահի կմեկնեն օգնության ձեռք: Չգիտեի՞ք… Կարդալ ավելին Read more

Սյունիքի մարզպետի հարձակման գործը կարող է «հայրական ապտակ» որակվել

Գործը կարող է դիտարկվել նաև «անզգույշ ողջույն», «էմոցիոնալ խրատ» կամ «օփշի բլդուղ» վարկածներով

ԵՐԵՎԱՆ – Մի քանի օր առաջ «Մարիոտ» հյուրանոցում Սյունիքի մարզպետի և կին գործարարի միջև տեղի ունեցած ֆիզիկական միջադեպը նոր զարգացումներ է ստանում: Հիշեցնենք, որ տեսնելով հյուրանոցում գործարար Սիլվա Համբարձումյանին` ՀՀԿ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը էմոցիոնալ իրարանցման մեջ է հայտնվել, որի արդյունքում տեղի են ունեցել ոտքով և ձեռքով հարվածներ կնոջ ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական մարմինն արդեն սկսել է գործի ուսումնասիրությունը և պարզել, որ հարվածներն ավելի շատ խրատաքննադատական բնույթ են կրել: Կարդալ ավելին Read more

Comedy Night XI: Ռազմահայրենասիրական երեկո

11-րդը

ԵՎ այսպես հասունացավ 11-րդ հերթական Comedy Night-ի պահը: Ի՞նչ է դա նշանակում: Դեկտեմբերի 3-ին, 19:00 մենք ռազմահայրենասիրական standup comedy ենք երեկո ենք կազմակերպեմում «Մոսկվայի տանը» (Միջոցառման վայրը կարող է չհամընկնել Արմքոմեդիի աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ:), Արգիշտիի 7 հասցեյով` քաղաքապետարանի դիմաց: Իսկ դուք կարող եք գալ և դիտել մեր ելույթը:

  • Տոմսերը ձեռք ենք բերում նախoրոք
  • Ով շուտ կգա ավելի լավ տեղ կնստի
  • Ներկայացումը նվիրվում է երևանյան «դռայվի» հիշատակին
  • No pity “Maybies” please

Բոլոր մանրամասները 093 824916 համարով կամ մեր ֆեյսբուքյան «իրադարձության» էջում: Կարդալ ավելին Read more

Ծխողները #25 PSA – Սոցիալական գովազդ


Սոցիալական գովազդների շարքը շարունակվում է: Այս անգամ անդրադառնում են ենք ծխոսղներին և նրանց Կարդալ ավելին Read more

«Կյանքի խոսքի» առաջնորդի ժպիտը կլինի՞ Գինեսի գրքում

Լավագույն ժպիտ 2011

ԵՐԵՎԱՆ – Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները ժամանել են Հայաստան նոր ռեկորդ գրանցելու համար: «Կյանքի խոսք», որոշ տվյալներով` կրոնական կազմակերպության հոգևոր նախագահ Արթուր Սիմոնյանի ժպիտը հավակնում է 2011թ. լավագույն ժպիտ ռեկորդ դառնալուն: Մասնագետները ուզում են անձամբ համոզվել, որ լուսանկարի բարի, ջերմ և անկեղծ ժպիտը բնական է, այլ ոչ թե ֆոտոշոփի, հաջող լուսավորության կամ դեմքի մկանների սպազմի արդյունք:

«Երբ մեր գրասենյակում տեսանք պարոն Սիմոնյանի ժպիտը, այն, կարծես, միավորեր Սանտա Կլաուսի, Մերիլին Մոնրոյի, իմ պապիկի և թոյ տերիերի ժպիտները` ֆանտաստիկ էր», – ասաց Գինեսի ռեկորդների գրքի ավագ փորձագետ Մարտին Պարկերը: Կարդալ ավելին Read more

XEROX ընկերությունը պարգևատրում է հայկական բուհերին

Ashotyan աշոտյան

Աշոտյան` «մեր մոտ Cannon-ն էլ ա Xerox»

Հանրահայտ Xerox ընկերությունը հատուկ մրցանակ է պատրաստել հայկական բուհերի և կրթության նախարարության համար: Ոսկե Xerox-ը Հայաստան կուղարկվի մոտ օրերիս, որպեսXerox բրենդի հավատարիմ հաճախորդ լինելու երախտապարտության նշան:

«Մենք չափազանց զգացված ենք, որ Հայաստանը տարիներ շարունակ նախընտրում է օգտվել մեր սարքերից, գրքեր տպելու փոխարեն: Բնականաբար գիրք տպելը 100 անգամ ավելի էժան կնստեր այդ Կարդալ ավելին Read more