Մայքլ Բուբլեն համերգով կուրախացնի մի քանի երևանցիների

Մայքլ Բուբլեի պաստառները քանակով գերազանցեցին Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառներին

ԵՐԵՎԱՆ – Հանրահայտ երգիչ Մայքլ Բուբլեի կայանալիք համերգի մասին իմանալուն պես ArmComedy–ի հատուկ թղթակիցները փորձեցին ձեռք բերել տոմսեր, սակայն պարզվեց, որ տոմսերն ընդհանրապես վաճառքի չեն էլ հանվել։ Համերգի կազմակերպիչ Super Elite Group–ը հայտնեց, որ տոմսերը վաճառքի ընդհանրապես չեն հանվելու, քանի որ համերգը զուտ իրենց կազմակերպության աշխատակիցների, հաճախորդների ու շատ մոտիկ ծանոթների համար է։ Մեր հարցին, թե ինչու է Super Elite Group–ը ամբողջ քաղաքով փակցրել Մայքլ Բուբլեի հսկայական պաստառներ, մենեջեր Անչոկը պատասխանեց՝ «Նախ, Բուբլե չէ, այլ Բաբլ, Կարդալ ավելին Read more

Հրավիրում ենք ArmComedy-ի 2-րդ տարեդարձին

RSVP

Ժողովուրդ ջան`

Սեպտեմբերի 2-ին մեր կայքը դառնում է երկու տարեկան: Այդ կապակցությամբ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին ինչ-որ տեղ էլիտար ու մասամբ աննախադեպ միջոցառման` ArmComedy-ի ծնունդին: Սեպտեմբերի 2-ին, ժամը 7-ին հավաքվում ենք Հյուսիսային պողոտա 1 շենքի 9-րդ հարկում /հայտնի է նաև որպես ՌՈՍԳՈՍՍՏՌԱԽ-ի շենք/: Եթե չգտնեք, զանգեք 094 479714

Ուրեմն ինչ կա օրակարգում`

  • Շնորհավորում ենք մեզ
  • Էքսկուրսիա ենք ունենում CivilNet նորաստեղծ ալիքի ստուդիայում
  • Նկարում ենք NewsՀաբ-ի պիլոտային վեբիզոդը, բոլորովին LIVE, դուք էլ հանդիսատես եք լինում
  • Վայելում ենք գարեջուր
  • Խմում ենք BarCamp Արցախ գնացածների կենացը
  • Շփվում ենք, նոր մտքեր ենք քննարկում, ասում խոսում ուրախանում
  • Գնում ենք տներով

Բայց կա մի պայման` խնդրում ենք գալու մասին անպայման տեղեկացնել այստեղ կամ Ֆեյսբուքում comment թողնելով: Ու դե չենք ուշանում: Բոլորիդ սպասում ենք գրկաբաց, ոտնկայս ու լիաթոք:

 

Ամերիկացիներն անհամբեր սպասում են Քիմ Քարդաշյանի կարմիր խնձորին

Զույգ ծաղիկները արարողությունից առաջ

Լոս Անջելեսի սուրբ Սարգիս եկեղեցում կայացած պսակադրության ընթացքում XXI-րդ դարի ամենաճանաչված … (կոնկրետ մասնագիտությունը դեռ հստակեցվում է) Քիմ Քարդաշյանը երեք անգամ հայտարարեց, որ հնազանդ է լինելու իր ամուսնուն` ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսին: Ամերիկյան հասարակությունն անհամբեր սպասում է, թե երբ է Քրիսի մորաքույրը, համաձայն հին հայկական ավանդույթի, կարմիր խնձորով այցելելու Քիմի հորական տուն: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ կարմիր խնձորը արդարացված չի լինի, քանի որ Քիմը արդեն երկար ժամանակ կույս չէ:

Պահպանողական վերլուծաբան, հաղորդավար Բիլ Օ’Ռայլին, Կարդալ ավելին Read more

Ֆեյսբուքի խմբերը օդնոկլասնիկում – Comedy Night 10


Ձեզ ենք ներկայացնում փոքր սթենդափ մեր վերջին Comedy Night 10-ից: Ի՞նչպիսին կլինեին հայկական ֆեյսբուքի հայտնի խմբերը օդնօկլասնիկում: Վերլուծությունը Կարդալ ավելին Read more

Քոմեդի Նայթի մասին նյութը by WebTV.am

Հուլիսի 2-ին մեր Comedy Night միջոցառմանը եկել էր WebTV-ն: Ուրախությամբ ու հաճույքով ներկայացնում ենք WebTV-ի տրամադրած նյութը:

Դիտեք այստեղ

PanArmenian.net-ը ներկայացրեց Beatles խմբի բացառիկ երկու նկար

PanArmenian.net կայքը Հայասանի բիթլասեր հանրությանն ուրախացրեց երկու հազվագյուտ նկարներով, որտեղ մանրակրկիտ պատկերված է երկու գեղեցիկ դրվագ` լեգենդար խմբի վերելքի տարիներից:

Բիթլաման Անահիտ Սահակյանը` 37 տարեկան, հիացած է. «Իրոք շատ շնորհակալ եմ PanArmenian.net-ին` նկարները հանրայնացնելու համար: Երկու նկարների այն մասերը, որտեղ հնարավոր է ինչ-որ բան տեսնել, շատ հետաքրքիր դետալներ են հաղորդում իմ սիրած խմբի անդամների կյանքի մասին: Այս որակի նկարներ դեռ չէին ցուցադրվել հայ ֆանատներին»: Կարդալ ավելին Read more

Արտահերթ Comedy Night X Promo Video


Արտահերթ Comedy Night X-ի գովազդային հոլովակը: Այո սա գովազդ է: Կարդալ ավելին Read more

Արտահերթ Comedy Night 10: երկխոսություն

Comedy Night Narek Markarian Sergey Sargsyan

Արտահերթ պաստառ` կտցրու, որ մեծացնես

Արտահերթի պահը արտահերթ հասունացավ: Ժողովրդի պահանջներով, քաղաքական փակուղու օգնությամբ և արժեքների վերաիմաստավորման անհրաժեշտությամբ պահը հասունացավ: Քանի որ սա մեր 10-րդ Comedy Night-ն է, որոշեցինք ամփոփել նախորդ 9-երը ու ցույց տալ լավագույն սկետչերը, ինչպես նաև նոր ստենդափներ, սկետչեր և այլն:
Միանգամից զգուշացնում ենք`

  • Պատվիրակությունների կազմը նախապես ներկայացնել ակումբի տնօրինությանը:
  • Ներկայացման ընթացքում հնարավոր է մասնակի կամ ամբողջական ջրբաժան:
  • Ռագանոսեցների մուտքը միայն պորտերը բաց ընկերուհիներով:
  • Ամբողջ հասույթը կփոխանցվի Հյուսիսային պողոտայի փրկության ֆոնդին:

Ֆեյսբուքում իվենթին հետևելու համար մտեք այ-այ-այստեղ:

Ինչպես միշտ հանդիպում ենք ժամը Կարդալ ավելին Read more