Գիտնականները փորձում են հասկանալ` ովքեր են գալիս ՕԵԿ-ի հանրահավաքներին

Գիտնականները փորձում են բացահայտել ՕԵԿ-ի ցույցերին մասնակցել դրդող գենի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ – Հայաստանի մի շարք քաղաքագետներ և հոգեբաններ միավորել են ջանքերը հասկանալու, թե ովքեր են մասնակցում «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական հանրահավաքներին:

Միասնական խումբը այցելել է մի շարք հանրահավաքներ` փաստահավաք առաքելություն իրականանցելու նպատակով այդ ուղղությամբ: Կարդալ ավելին Read more

ՀՀԿ-ն վստահեցնում է, որ ԲՀԿ-ն հանցավոր ռեժիմի կարևոր մասն է

«Հանցավոր ռեժիմը մեծ ընտանիք է, որի մի մասնիկն է նաև ԲՀԿ-ն», - Շարմազենկո

ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն հայտարարեց, որ ժամանակն է ՀԱԿ-ը քննադատի նաև ԲՀԿ-ին` որպես իշխանության մաս: Իշխող կոալիցիայի հիմնական ուժը հիշեցնում է, որ «հանցավոր ռեժիմ» տերմինը պետք է վերաբերի ոչ միայն ՀՀԿ-ին, այլև բոլոր կոալիցիոն անդամներին: Կարդալ ավելին Read more

ՕԵԿ-ի նոր մուրաբայի բաղադրատոմսը կարող է 10-15% ավել ձայներ բերել

Քաղաքական դաշտի քաղցր գործոնը

ԵՐԵՎԱՆ – «Օրինաց երկիր» կուսակցության նորանշանակ խոսնակ Հարություն Ամիրյանը հայտնեց, որ կուսակցությունը պատրաստվում է եփել մի այնպիսի մուրաբա, որին նմանը հայ ընտրազանգվածը դեռ չի համտեսել: «Նոր մուրաբայի բաղադրատոմսը այս պահին մեր նախընտրական ռազմավարական գաղտնիքն է, ուստի չեմ կարող նշել ո՛չ ինչի մուրաբա է լինելու, ո՛չ էլ անգամ գույնը: Միայն կարող եմ ասել, որ մուրաբայի համային փունջը աննախադեպ է ու շուրջ 10-15% ավել ձայներ կարող է ապահովել», – լրագրողներին հայտնեց Ամիրյանը:

Կուսակցության շեֆ-խոհարար Արթուր Բուլղադարյանի խոսքերով մուրաբայի վրա աշխատանքները տարվել են ավելի քան 4 տարի: Կարդալ ավելին Read more

17 հոգանոց շվեդական ընտանիքը ընտրացուցակների անճշտություն չէր

Մենք անճշտություն չենք, ո՛չ էլ լցոնում

Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցում գտնվող 2 սենյականոց բնակարանում հաշվառված 17 հոգանոց ընտանիքը հերքում է, որ իրենք ընտրողների ցուցակների անճշտություն են: Օրեր առաջ մամուլում հրապարակված տեղեկության համաձայն այդ անձանց հաշվառել էին ընտրությունների ժամանակ լրացուցիչ ձայներ կեղծելու նպատակով: ՀՀ ոստիկանությանն առընթեր անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները այցելեցին Կարդալ ավելին Read more

ՀՀԿ-ն կոչ է անում ընդդիմությանը կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա

Շարմազենկո. «Ընդդիմությունը փորձում է շեղել ուշադրությունը ՀՀԿ-ից` միմյանց վրա ցեխ շպրտելով»:

ԵՐԵՎԱՆ – Նախընտրական պայքարի շեմին իշխանությունները հանդես են եկել կոչով` չմոռանալ, թե ով ում դեմ է այս ընտրություններում: Հանրապետականները սթափության կոչ են արել իրենց ընդդիմադիր գործընկերներին` կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա:

Վերջին շրջանում ՀԱԿ-Ժառանգության միջև ծավալված հակասությունները լուրջ խանդ են առաջացրել մի շարք իշխանական կուսակցությունների մոտ, որոնք զգուշավոր անհանգստություն են հնչեցնում մոռացության մատնվելու կապակցությամբ: Կարդալ ավելին Read more

Գյուղատնտեսության նախարարությունը դեռ չի որոշել, ինչու է այս տարի ծիրանը թանկ լինելու

Ծիրանի թանկացման տրենդը գերազանցում է Apple բաժնետոմսերի թանկացումը

Գյուղատնտեսության նախարարությունը դեռ հստակ չի որոշել, թե ինչու է այս տարի ծիրանը թանկ լինելու: Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին ամենահայեցի միրգը բավական թանկ էր, և ազգաբնակչության միայն ամենաապահովված զանգվածներն էին կարողանում համտեսել այդ ռազմահայրենասիրական մրգատեսակը: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռ չի հաստատել ապագա թանկացումը, բայց ասել է. «Մենք հանրության սպասումները չենք խաբի»: Կարդալ ավելին Read more

ՀՀԿ նախընտրական ցուցակի հրապարակումից հետո ՀՀ-ում կրկնապատկվել է ինքնասպանությունների թիվը

Իշխանությունները փորձում են նվազեցնել ՀՀԿ ցուցակի հրապարակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ – Հայաստանի հոգեբանների ասոցիացիան ահազանգում է ինքնասպանության մակարդակի կտրուկ աճի մասին, որը արձանագրվել է մարտի 18-ին հրապարակված ՀՀԿ ցուցակից հետո: Մասնագետները զգուշացնում են, որ համաճարակը հնարավոր է տևի մինչև մայիսի սկզբեր: Կարդալ ավելին Read more

Ասրյանը նշանակվեց ՀՀ դեսպան 30-ականների Գերմանիայում

«Ես որևէ նմանություն չունեմ այդ արյունարբու, բայց միևնույն ժամանակ հզոր ու հմայիչ կանցլերի հետ», - Ասրյան:

ԵՐԵՎԱՆ – Հինգշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ որոշում է կայացվել առավել նպատակահարմար պաշտոնի տեղափոխել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին: ԱԳՆ-ն ընդգծել է, որ խոսքը ռետրո առաքելության մասին է դեպի 30-ականների Գերմանիա:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԱԳՆ լավագույն փորձագետները աշխատում են ժամանակային տարբերությունների խնդրի վրա: «Կարևորն այն է, որ սկզբունքային որոշումն արդեն ընդունված է: Դեսպան նշանակելու հարցում սա մեր նախարարության երևի ամենատրամաբանական որոշումն է»,– ասել է Նալբանդյանը: Կարդալ ավելին Read more

PSA 30 – Ժպիտը – Սոցիալական գովազդ


Սոցիալական գովազդների շարքը շարունակվում է: Այս անգամ անդրադառնում են ենք այն քաղաքական գործիչներին, ովքեր հրաժարվում են ժպտալ և սեփական քաշից ծանր են պահում Կարդալ ավելին Read more

PSA 29 – Ծխող վարորդները – Սոցիալական գովազդ


Սոցիալական գովազդների շարքը շարունակվում է: Այս անգամ անդրադառնում են ենք երթուղային տաքսիներում սրիկայաբար ծխող Կարդալ ավելին Read more