Press "Enter" to skip to content

Փաշինյանը աշխատանքից ազատեց 20,000 զինվորականի

ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը ձեռնարկում է քայլեր հեղափոխության դեմ՝ պետական աշխատանքից ազատվել է մոտ 30,000 աշխատակից` զինվորականներ, ոստիկաններ և ԱԱԾ-ն:

«Սահմանադրությունը հստակ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը ընտրել է ինձ՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանին», — փաստում է Փաշինյանը:

«Զինվորականները Սահմանադրության համաձայն պարտավոր են ենթարկվել Վարչապետին անկախ նրանից, թե Վարչապետը ձախողել է Արցախի պաշտպանությունը, սնանկության է հասցրել տնտեսությունը և օրական 2-3 տոննա թուք ու մուր ա ուտում Դաշնակցի կողմից», — ըստ էության նշել է Փաշինյանը:

Փաշինյանին աջակցություն է հայտնել միջազգային համայնքը հանձինս Ադրբեջանի նախագահի. «Հազիվ մի նորմալ ղեկավար ունի Հայաստանը: ԻՆչո՞ւ եք փորձում հարամ անել այն խաղաղությունը և հաջողությունները, որոնք նա բերել է մեր տարածաշրջան:

Ալիևը ևս կոչ է արել հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում ի աջակցություն Փաշինյանի: