Press "Enter" to skip to content

Քաղավիացիայի կոմիտեն քիչ առաջ տեղեկացավ, որ կորել է «Զվարթնոց» օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ — Քաղավիացիայի կոմիտեն քիչ առաջ արձագանքեց համացանցում պտտվող լուրերին առ այն, որ կորել է «Զվարթնոց» օդանավակայանը։ Կոմիտեյի պաշտոնական ֆեյսբուք էջը մասնավորապես հայտնում է՝

«Մամուլից տեղեկացանք, որ «Զվորթնոց» օդականավակայանի անհետանալու մասին լուրեր են պտտվում։ Միանգամից տեղեկացնենք, որ մեզ հայտնի է օդանավակայանի գտնվելու վայրը։ Այն այս պահին գտնվում է Մոզամբիկի մայրաքաղաքում։ Հարկ ենք գտնում նաև տեղեկացնել, որ խոսքը գնում է միայն նոր մասնաշենքի մասին, իսկ հին՝ պատմական մասնաշենքը գտնվում է իր տեղում, էնպես որ խուսափեք անհարկի շահարկումներից։
Թե ինչպես է մեր օդանավակայանի մասնաշենքը հայտնվել Մոզամբիկում, կպարզի ծառայողական քննությունը, որ հենց այս պահին մեկնարկել է։ Տաթևիկ Ռևազյանը անձամբ է ղեկավարում քննչական գործողությունները։
Նաև հարկ ենք համարում հիշեցնել, որ անցած տարի բոլորդ շատ էժան Իտալիա եք թռել։ Զուտ։»