Press "Enter" to skip to content

Արդեն 35 րոպե է ինչ նոր ԱԱԾ պետ չի նշանակվել

ԵՐԵՎԱՆ — ԱԱԾ նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանի այսօրվա նշանակումից հետո անցել է ավելի քան 35 րոպե, սակայն նոր ԱԱԾ տնօրեն դեռ չի նշանակվել։

Փորձագետների պնդմամբ, եթե Քյարամյանի պաշտոնավարումը հատի 24 ժամանոց շեմը, ապա արդեն վստահ կարելի է խոսել առնվազն մեկ ամիս ԱԱԾ տնօրենի պաշտոնում կառավարելու մասին։ «Եթե 2 ամիսն էլ անցնի ու վարչապետը ոչ մի պաշտոնանկություն չանի՝ արդեն երկարատևությամբ կարող է մրցակցել Արթուր Վանեցյանի հետ»,- նշում է մեդիա փորձագետ Մինաս Քլիքյանցը։
Նոր Ոստիկանապետը նույնպես վստահ հատել է 35 րոպե պաշտոնավարման շեմը։ «Եթե մոտակա 2 ամսում «Օսիպյան» չանի, վստահ կարող ենք խոսել առնվազն 6-7 ամիս պաշտոնավարելու մասին»,- շեշտել է Քլիքյանցը։