Press "Enter" to skip to content

Դիմակ չկրող քաղաքացիների հաշվից կհանեն 2 բալ

ԵՐԵՎԱՆ — Պարետատունը քննարկում է օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ, որը առավել խիստ կպատժի այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են կրել դիմակներ։

Ըստ նախագծի հունիսի 1-ից յուրաքանչյուր քաղաքացի կստանա 9 բալ, որոնք խախտումների դեպքում կհանվեն քաղաքացու հաշվեկշռից։

  • Ձեռքով բարևել՝ 1 բալ։
  • Համբույրով բարևել՝ 3 բալ։
  • Փողոցում թքել՝ 2 բալ։
  • Առանց դիմակ փողոցում քայլել՝ 2 բալ։
  • Հանրային վայրում փռշտալ՝ 5 բալ։
  • Առանց դիմակ փռշտալ ձեռքի մեջ այնուհետ բարևել այլ քաղաքացու՝ 9 բալ։

Բալերը սպառած քաղաքացիները ստիպված կլինեն ինքնամեկուսանալ և ևս 2 ամիս հանդուրժել տնեցիներին։ Այնուհետ բալերը կրկին կվերականգնվեն։

Սակայն մի խումբ մտահոգ ՀԿ-ներ առաջարկվող փաթեթը համարում են ոտնձգություն մարդու իրավունքների նկատմամբ։ «Որոշ քաղաքացիներ հրաժարվում են դիմակ կրելուց կրոնական, էսթետիկ կամ ցածր մտավոր ունակությունների պատճառով՝ մենք չենք կարող բռնանալ նրանց»,- գտնում է Ուրցաձորի Շմելսինկյան ասամբլեայի նախագահ Արսեն Վառունցը։ «Կան քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են ենթարկվել առողջապահության նախարարության կարծրատիպերին և իրանց նույնականացնում են որպես COVID19-ով չհիվանդացող մարդ։ Դա իրենց ազատ ընտրությունն է։ Հասարակությունը պարտավոր է նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին իրենք իրենց նույնականացնում են»,- եզրափակում է բանախոսը։