Press "Enter" to skip to content

Մայիսի 4-ից որոշ սահմանափակումներով կթույլատրվեն «բազարները»

ԵՐԵՎԱՆ — Մայիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կվերսկսի «բազարների» և «ռազբիրատների» բնականոն գործընթացը։ Այս մասին երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց պարետատունը։

Սակայն հաշվի առնելով COVID-19 վտանգները «բազարների» և «ռազբիրատների» ընթացակարգում նույնպես տեղի կլինեն որոշակի սահմանափակումներ։

  1. «Բազարների» և «ռազբիրատների» վայրերը պետք է ընտրվեն ավելի զգուշավոր՝ խուսափելով մարդաշատ վայրերից և նախապատվություն տալով միայն տալդայագույն վայրերին։ Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատկացնել համապատասխան տարածքներ և ստեղծել բոլոր պայմանները։
  2. Կողմերը պետք է ներկայանան ոչ ավել քան 3 ընկերներով, ախպերներով, լավ ախպերներով և լավ ախպոր լավ ախպերներով։
  3. Արգելվում է ներքաշել կողմերի «մեծերին», «թաղի մեծերին» և այլն, քանի որ նրանք գտնվում են վարակման ռիսկային գոտում։
  4. Ձեռնոցով իրար բարևելը չի կարող դիտարկվել, որպես անարգանք, քանի որ այն պայմանավորված է համավարակից պաշտպանվելու միջոցառումներով։
  5. Զրույցի և առավել ևս իրար վրա գոռալու փուլին, անհրաժեշտ է պահպանել առնվազն 1,5մ հեռավորություն։
  6. Խփոցիին անցնելու փուլում արգելվում են հարվածները դեմքին և ժամանակավորապես թույլատվում են հարվածները գոտկատեղից ցածր։
  7. Կռվողներին բաժանողները պետք է կրեն պաշտպանիչ պոլիէթիլենային համազգեստներ։
  8. Հաշվի առնելով հիվանդանոցների ծանրաբեռնվածույունը հարկ է զերծ մնալ պիսկելուց, անգամ եթե դանակը արդեն հանվել է։
  9. Իրար հետ բարիշելու պարագայում հարկ է խուսափել ռեստորաններ այցելելուց և պատվիրել առաքում։
  10. Հնարավորություան դեպքում «բազարն» ու «ռազբիրատը» տեղափոխել օնլայն հարթակներ, օգտագործելով Zoom կամ Skype ծրագրերը։