Press "Enter" to skip to content

ԱԺ նախագահը կոչ է անում քուչի կիլդիմը չհանել ԱԺ շենքից դուրս

ԵՐԵՎԱՆ — ԱԺ ղեկավարը կոչ է արել քաղաքական ուժերին կենտրոնացնել քֆրտոցն ու ռազբորկաները ԱԺ տարածքում՝ գոնե մինչև կարանտինի ավարտը:

«Հարգելիներս, խնդրում եմ Երևանի փողոցները զերծ պահեք անշուք վիճաբանություններևից, անախորժություններից և կիլդիմներից՝ մարդիկ ակնկալում են այդ ամենը տեսնել ԱԺ-ում և ուղիղ միացմամբ» , — նշել է Միրզոյանը:

«Մի փոքր հարգանք ունեցեք մեր ժողովրդի հանդեպ և այնպես վիճաբանեք, որ դա տեսնի ոչ թե 2-3 անցորդ, այլ ամբողջ ժողովուրդը: Ի վերջո հենց ՀՀ հարկատուների հաշվին է գոյանում ԱԺ-ի կոնտենտը և նրանք ունեն լիարժեք վայելել այն»: