Press "Enter" to skip to content

Մայիսի 2-ից կթույլատրվեն քրեական գործունեության որոշ տեսակներ

ԵՐԵՎԱՆ Պարետի որոշմամբ շուտով տեղի կունենան կարանտինի որոշ թուլացումներ քրեածին ձեռներեցների համար:

Պաշտոնական տեղեկագրով հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժամը 17:00-ից գործունեությունը կարող են վերսկսել նաև թեթև հանցագործները Երևանում և մարզերում:

Ոստիկանությունը կոչ է անում խուլիգաններին և մեքենայի հայելու գողերին իրենց գործունեությունը ծավալել առավոտյան 8:00-ից մինչև 10:00:

Գրպանահատների գործունեությունը կներդրվի փուլ-փուլ՝ հանրային տրանսպորտի շահագործման հետ միասին:

Իսկ մայիսի 5-ից կվերագորործարկվեն նաև գողությունը, կողոպուտը և վարկային կազմակերպությունները: