Press "Enter" to skip to content

Կառավարությունը կոչ է արել ժողովրդին ևս մեկ ամիս ձևացնել, որ հետևում են կարանտինին

ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը դիմել է ժողովրդին՝ շեշտելով արտակարգ իրավիճակի տպավորթյունը ևս մեկ ամիս պահպանելու անհրաժեշտությունը:

«Սիրելի ժողովուրդ, բոլորիս անվտանգության և ազգի առողջության պահպանման նպատակով հույժ կարոևոր է, որ յուրաքանչյուրդ մինչև մայիսի 14-ը մեկ մարդու պես շարունակեք տպավորություն ստեղծել, որ հետևում եք կարանտինի կանոններին», — ասել է ՀՀ պարետը:

Չնայած ժողովրդի շրջանում մեծանում է դժգոհությունների ալիքը կապված կարանտինի կանոնների տպավորություն թողնելու հետ, սակայն իշխանության աջակիցները շարունակում են անխնա պահպանել տպավորությունը:

«Եթե մեր իշխանության համար կարևոր է այդ տպավորությունը, ապա ես մեր ազգի ապագայի համար, մեր երեխաների առողջության համար մինչև վերջ պատրաստ եմ ձև թափել, որ հետևում եմ կարանտինին», — նշել է Աջափնյակի բնակչուհի Անահիտը, 38 տարեկան:

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.