Press "Enter" to skip to content

Փետրվարին գազի համար 30,000 դրամից ավել վճարած քաղաքացիներին մեկ ամսով թույլ կտան ուռել

ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը բնակիչներին աջակցության նոր սոցիալական ծրագիր է ներկայացրել, որը թույլ կտա ավելի թեթև տանել լարված կարանտինային ճգնաժամը:

«Միայն դեպրեսիայի ենթարկված անձանց վիճակը մեղմելու համար ենք գնացել այս քայլին», — նշում է ՀՀ պարետը: «Խոսքը ընդամենը օրական 3-4 ղուլաբի մասին է՝ առավել շատ գազի ծախս տեսած սպառողների համար:»

Կառավարությունը խոստանում է, որ այս պրակտիկան կկասեցվի մայիսի 14-ից անմիջապես հետո: Իսկ այդ ընթացքում կարող է տարածվել նաև 15,000 հազար դրամից ավել էլեկտրաէներգիայի ծախս ունեցածների վրա: