Press "Enter" to skip to content

ԱՅՈ-ի իսկական դիզայները 105 մլն դրամ կստանա

ԵՐԵՎԱՆ — Երեկ կայացած «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ։ Ինչպես նաև ներկայացվեց մրցույթում հաղթած տարբերանշանը։ Սակայն ժամեր անց ֆեյսբուքի օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում

պարզ դարձավ, որ հաղթած տարբերանշանը գողացվել է 1991թ. աշխատանքից։ «Ու քանի որ քարոզարշավին համար մենք կարող ենք ծախսել 100 միլիոն դրամից, ոչ ավել, բայց հավաքել էինք 205 միլիոն, որոշում կայացվեց ավելցուկ 105 միլիոնը փոխանցել ԱՅՈ-ի սկզբնական տարբերակի հեղինակին»,- պարզաբանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա գտնում է, որ թեև գումարը շատ տպավորիչ է, այլ կերպ վարվել չեն կարող. «Ոչինչ, մի անագամ էլ դրամահավաք-երեկո կանենք»։

Մրցույթում հաղթած Garօօn Agency գործակալությունը նախնական տվյալներով պատկանում է Հրայր Թովմասյանի չհայտնաբերված սանիկներից մեկին։ Նրանք չեն պատասխանում հեռախոսազանգերի, փակել են ֆեյսբուքյան էջը և, ըստ շրջանառվող լուրերի, արդեն լքել էն մոլորակի տարածքը։