Press "Enter" to skip to content

Իտալական տեխնո-հսկաներ՝ IBM-ը և Cybertech-ը ջերմ բարևներ են փոխանցել հայերին ՀՀ նախագահի միջոցով

«Ջերմ.. ջերմագույնս բարևները հայերին»

ԻՏԱԼԻԱՆԵՐՎերջին օրերին ՀՀ նախագահը պաշտոնական այցով գտվնում էր Իտալիայում, որտեղ հանդիպել է բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ։ Վերջիններս սրտանց բարևներ են փոխանցել հայ ժողովրդին և ջերմագույն մաղթանքներ։

«Մենք երեք օր բարդագույն բանակցությունների մեջ էինք.. իրոք հսկայական աշխատանք է արվել», — նշում է նախագահի խոսնակ Չարլզ Սարգսյանը, — «ի վերջո մեզ հաջողվեց հասնել նրան, որ աշխարհի հզորագույն կորպորացիաների ղեկավարները իրենց ջերմագույն բարևները ուղարկեցին Հայաստանի ողջ բնակչությանը և մաղթեցին ամենալավն ու բարին։ Կրկնում եմ՝ ԱՄԵՆԱԼԱՎՆ ու ԲԱՐԻՆ։»

Հայաստանի փորձագետները աննախադեպ են համարում նման այցելությունների կարևորությունը։ Իոանիս Դանիելյանը (Ռազմավարական մտքերի կենտրոն) նշում է որ միլիարդատեր կորպորացիաներից կարելի էր ստանալ ընդհուպ մինչև ամանորյա շնորհավորանք։

Ամսվա վերջում նախատեսվում է նաև Նախագահի այցը Սան Ֆրանցիսկո, որտեղից ակնկալվում է Հայաստան բերել ջերմ բարեվներ Google-ից և Facebook-ից։