Press "Enter" to skip to content

Գևորգ Պետրոսյան. գոնե դպրոցներում «երկնագույն» գույնը վերանվանենք «բաց կապույտ»

ԵՐԵՎԱՆ – ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի դպրոցական ծրագրից կհանվի «երկնագույն» բառը և կփոխարինվի «բաց կապույտ» եզրույթով։

Պատգամավորի խոսքով բարեփոխումը կնպաստի առավել առողջ մատաղ սերնդի կայացմանը։ «Շատ բառեր կան, որ մտել են հայոց լեզու ու պղտորում են հայու ներաշխարհը։ Մյուս նախաձռնությամբ ես կոչ եմ անելու վերացնել «ապոգեյ» բառը, որը էլի շատ սխալ արժեքներ է քարոզում»։ Պատգամավորի խոսքով «գեոպոլիտիկա» բառը ունի հրաշալի հայերեն թարգմանություն՝ «աշխարհաքաղաքականություն», սակայն շնորհիվ որոշ սորոսամետ հասարակական կազմակերպությունների այդ բառը գրեթե չի օգտագործվում։

Պատգամավորը նաև կոչ արեց Սպորտի նախարարին մշակել և շրջանառության մեջ դնել նոր հայհոյանք վատ ֆուտբոլային մրցավարներին բնորոշելու համար։ «Ինչու՞ ենք մենք ոչ կոմպետենտ ֆուտբոլային մրցավարին միանգամից հենց այդ անկյունից բնորոշում։ Կարողա շատ ախմախ, ծախված մրցավարա, բայց տանը նորմալ հայ տղու պեսա իրան պահում»,- նշել է Պետրոսյանը։

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.