Press "Enter" to skip to content

«Իմ քայլի» պատգամավորը տեխնիկական վրիպակ անվանեց ԵԽԽՎ-ում «Ալլախու ակբառ» գոռալով ՌԴ դրոշ պատռելը

«Մեկ այլ տեխնիկական վրիպակի արդյունքում երեկ ֆուրշետի ընթացքում նաև սերկևիլի մուրաբա սկսեցի շպրտել ռուս պատգամավորների վրա»

ՏՐԱՍԲՈՒՐԳ — Հայկական պատիրվակության ղեկավարը տեխնիկական վրիպակ անվանեց նաև Ռուսաստանի դեմ օրինագծի մանրակրկիտ նախագծումը և կողմ քվեարկելու կոչը ԵԽԽՎ-ում։

«Ոչ մի խնդիր չկա և մեր ռուս գործընկերների հետ ունենք փայլուն հարաբերություններ։ Նրանք նույնիսկ չնեղացան երբ մեկ այլ տեխնիկական վրիպակի արդյունքում նրանց կոչ արեցի հեռանալ Ղրիմից և վերադարձնել Կուրիլները Ճապոնիային», — բազմաթիվ սմայլիկներ ներքո իր էջում շարունակեց մայրցամաքի ամենաերիտասարդ նախկին ԱԳՆ փոխնախարարը։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.