Press "Enter" to skip to content

Պատգամավորն առաջարկում է պատժել իշխանության ներկայացուցչին թարս նայող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ — ԱԺ «Մեր քայլը» (խմբ.՝ նախկինում «Իմ քայլը») խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրացում է կատարալ իր իսկ կողմից այսօր դեմքի լուրջ հայացքով շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին:

Պատգամավորն առաջարկում է տուգանել նաև իշխանության ներկայացուցչին թարս հայացքով նայող և/կամ մտքում խստորեն կամ ոչ կոռեկտ քննադատող քաղաքացիներին։ Մեր հարցին թե ինչպե՞ս է հնարավոր լինելու պարզել հայացքի թարսության աստճանը, պատգամավորը նախ ուշադիր զննեց մեր հայացքը ապա հորդրեց լեզվին չտել՝ հակառակ դեպքում նախագիծը ևս մեկ-երկու կետով կլրացվի։

Հիշեցնենք, որ նախկինում նա դեմքի լուրջ հայացքով առաջարկում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: