Press "Enter" to skip to content

Էլեկտրոմոբիլների վարորդներին կթույլատրեն շաբաթը մեկ ծխել հասարակական վայրերում

ԵՐԵՎԱՆ — ԱԺ-ն հաջորդ քառօրյային կքննարկի նոր օրինագիծ, համաձայն որի էկոլոգիապես մաքուր տրանսպորտի միջոցներ ձեռք բերած քաղաքացիները կստանան որոշակի արտոնություններ։

Օրենսդրական փաթեթը առաջարկում է արտոնությունների մեծ ցանկ, որոնցից սակայն սրտացավ վարորդների համար պետք է ընտրվի առավելագույնը 3-4-ը։ Այդ արտոնություններից են՝

  • Շաբաթը մեկ հասարակական վայրերում ծխելու հնարավորություն։
  • Աղբը էլեկտրոմոբիլից դուրս նետելու արտոնագիր ամսվա կենտ օրերին։
  • Գիշերային ժամերին բազմաբնակարային շենքերի հարևանությամբ բարձր ճռռացնելու և/կամ ձայնային ազդանշան տալու հնարավորություն։
  • Ձախ թեքվող սեկցիայի արտահերթ մուտք ցանկացած լուսաֆորի մոտ։
  • Ճանապարհային ոստիկանի վրան տարին մեկ մունաթ գալու հնարավորություն։
  • Էլեկտրոմոբիլի բնապահպանողական հատկությունների մասին պատմելով ընկերներին զզվացնելու արտոնագիր։
  • Խաշը գդալով ուտելու արտոնագիր Ր տառը պարունակող ամիսներին։
  • Բոլոր հարսանիքներին/կնունքներին/թաղումներին շարասյան առաջին մեքենա լինելու երաշխիք։
  • Տարին մեկ Աբովյան փողոցով վերև երթևեկելու հնարավորություն։
  • Կայանատեղիներում շեղ և/կամ երկու կայանատեղիների ուղիղ մեջտեղը կայանելու թույլատվություն։

ԱԺ խմբակցությունները եկել են համաձայնության, որ օրենքը աննախադեպ խթան կհանդիսանա էլեկտրոմոբիլները ներմուծմանը ինչը մի շարք բնապահպանական խնդիրների լուծման բանալաի կդառնա։