Press "Enter" to skip to content

Կատաղած ամբոխը բողոքարկում է սոցիոլոգիական հարցումը

ԵՐԵՎԱՆ — Gallup ընկերության հրապարակած «Աշխարհի ամենաջղային երկները» աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը բուռն դժգոհություն է առաջացրել քաղաքացիների մոտ։

Արդեն առավոտվանից փոցխերով և բահերով զինված քաղաքացիները փակել են փողոցները ու պահանջում են Gallup-ին հերքում տալ։ «Արա՛, մե՞նք ենք ամենաջղային ազգը, արա՛։ Ես կյանքում ջղայնացած չկամ, արա՛։ Կգամ կհասնեմ Ամերիկա ու գլոխներդ հատ-հատ կջարդեմ՝ այ դիշովկեք»,- նշում է ջղային ամբոխի մասնակից, մանկաբույժ Մելանյան, 39 տարեկան։

Ջղային ամբոխը Gallup-ին 24 ժամ է տվել Հայաստանը 1-ից գոնե 18-րդ հորիզոնական տեղափոխելու համար։ «Թող գան դեմս կանգնեն ու ասեն, որ ստեղ 45% ջղային մարդ կա, որ ես պակիստանցուց ջղային եմ։ Էդ իրանց հարցումը տռուբըչկա կսարքեմ կկոխեմ #*%ծակը»,- զգուշացրեց մեկ այլ ցուցարար 19 տարեկան Աշոտը, ապագա կենդանասեր ակտիվիստ։

Gellup-ը մինչ օրս ոչ հիմնավորել, ոչ հերքել է սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.