Press "Enter" to skip to content

Ֆեյքերն արձագանքում են իրենց դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ — Սոցիալական ցանցերի ֆեյք օգտատերերը իրենց մտահոգությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ-ի իրենցով զբաղվելու մտադրությանմբ։

Մի քանի հազար ֆեյք օգտատերերը իրենց բողոքը կարտահայտեն փակելով մի քանի ֆեյք բողոց Երևանի կենտրոնում՝ «Վաղը առավոտվանից մեր ավտոմեքենաներով փակելու ենք Գեղամյան-Բաբուխանյան խաչմերուկը ու չենք հեռանալու մինչև մեզ հետ չզրուցի Վանեցյանը։ Ցանկալի է իրական»,- ասաց շարժման համակարգող Varuzhan Munat–ը: Երևանի քաղաքապետարանին արդեն ծանուցել են ապրիլի 11-ին կայանալիք ֆեյք հանրահավաքի մասին։ Ֆեյք հանրահավաքը կկայանա Նյութափոխանակման հրապարակում և կավարտվի քայլերթով՝ Բլբուլյան փողոց, Մոդերն Թոքինգի հրապարակ, Փաշինյան պողոտա և Բանդերաս նրբանծք երթուղիով։ Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ծանուցումը։

«Համացանցում ևս կկազմակերպենք ակցիաներ և ֆլեշմոբեր։ Օրինակ երեքշաբթի բոլոր ֆեյքերով մեր պրոֆայլի նկարներ ենք դնելու մեր իրական նկարները։ Մեկ ժամից հեռացնելու ենք»,- պատմեց շարժման SMM մասնագետ Dikaya Armyanka-ն։