Press "Enter" to skip to content

Գևորգ Պետրոսյանի հեծանիվի գտնողին կնվիրեն Սպիտակ Նիվա

ԵՐԵՎԱՆ — Պատգամավոր Գ. Պետրոսյանի հեծանիվի գողերի շրջանակը ավելի է նեղանում։ Հայտարարվել է պարգև հեծանիվը գտնողներին։

ԲՀԿ-ն տրածել է հաղորդագրություն, ըստ որի պատգամավորի հեծանիվի մասին օգտակար տեղեկություն տրամադրողները կստանան սպիտակ նիվա։

Պատգամավորին աջակցություն է հայտնել սպորտի նախարարը. «Սա հստակ հարված է առողջ ապրելակերպին և բոլոր մեղավորները պետք է պատժվեն»։

ԱԱԾ-ն խոստացել է մինչև շաբաթվա վերջ գտնել և օրենքի առաջ պառկացնել հեծանվագողերին։