Press "Enter" to skip to content

«Ինձ առաջարկեցին Վրաստանի օրհներգ դարձնել Georgia on My Mind-ը» — Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆՀայաստան պաշտոնական այցի շրջանակներում գտնվող Վրսատանի նախագահը հայտարարել է հայկական կողմի անսպասելի առաջարկի մասին։ Զուրաբիշվիլիի պնդմամբ նրան առաջարկել են փոխել Վրաստանի օրհներգը։

«Չեմ հիշում կոնկրետ ով էր առաջարկողը.. սենց մի տեսակ բարետես, ճտ-պտ խոսացող մարդ էր։ Պնդեց, որ Վրաստանին շատ ավելի կսազի Ռեյ Չարլզի Georgia on My Mind երգը որպես օրհներգ», — բացատրեց Զուրաբիշվիլին։

Հայկական կողմում չեմ մեկնաբանում դեպքը, սակայն խոստովանում են, որ հանդիպումներից մեկի ժամանակ սենյակում մի քանի րոպե եղել է ԱԺ փոխխոսնակներից մեկը (հավանաբար Իմ Քայլ դաշինքից, բայց ոչ Լենա Նազարյանը՝ խմբ):

Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է վրացական կողմին, որ առաջարկը չի արտացոլում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։

Աղբյուրների փոխանցմամբ ԱԺ փոխխոսնակը հանդիպման ընթացքում մի քանի անգամ փորձել է միանցել Georgia on My Mind-ը ասելով«մի հատ ուղղակի լսեք ինչ լավն ա», սակայն նահանջել է, երբ Վրաստանի նախագահը արցունքներով աղաչել է չանել դա։

One Comment

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.