Press "Enter" to skip to content

Բնակարանային գողերը շնորհակալություն են հայտնում ոստիկանությանը ըմբռնման համար

ԵՐԵՎԱՆ — Այսօր պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել «Հայաստանի բնակարանային գողերի ասոցիացիա» հասարակական կազմակարպությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ բնակարային գողերի ասոցիացիան իր երախտապարտությունն է հայտնում ՀՀ Ոստիկանությանը այս վերջին ամիսներին իրենց արարքներին ըմբռնումով մոտենալու համար։ «Շատերս հենց նոր ենք ազատվել համաներումով ու, բնականաբար, դեռ չենք կարողացել գտնել աշխատանք։ Եկամտի միակ միջոցն է մնացել օր օրի հաճախացող բնակարանային գողությունը։ Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ ոստիկանությունը հասկացել է մեր դժվար իրավիճակը և հնարավորինս դանդաղ է բացահայտում մեր գործողությունները»,- նշվում է հաղորդագրությունում։ Բնակարանային գողերի ասոցիացիան շնորհակալություն է հայտնում ոստիկանությանը այս դժվար օրերին ավելի թեթև գործերով զբաղվելու համար՝ օրինակ պոռնկության դեպքերի բացահայտման վրա կենտրոնանալու համար։ «Չենք պատկերացնում ինչպես կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել։ Գուցե 1-2 ամիս ոչ մի իրավապհի տուն չթալանենք»,- ամփոփում է ՀԿ-ն իր բաց նամակը։

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.