Press "Enter" to skip to content

ՇՏԱՊ. ԱԺ շենքում արգելափակվեց Tanki Online խաղը

ԵՐԵՎԱՆ — Ազգային ժողովում այսօր խառնաշփոթ և իրարանցում էր՝ խորհրդարանի ցանցային ադմինիստրատոր Վիգեն Ապաչյանը արգելափակել է Tanki Online առցանց խաղը։

Պարոն Ապաչյանի խոսքով միջոցը ծայրահեղ էր, սակայն անհետաձգելի՝ «Եթե նախորդ խորհրդարանում ավելի շատ այցելում էին բուքմեյքերական կայքեր, ապա այս խորհրդարանում ողջ թրաֆիկը ուտում են ֆեյսբուքն ու առցանց խաղերը։ Կոնկրետ Ֆեյսբուքը ինձ արգելել են փակել, բայց Tanki Online-ի մասին ոչ մի կարգադրություն չէր եղել»։

Մեզ հետ զրույցում մի խումբ միլենիալ պատգամավորներ, որ ցանկացած անանուն մնալ, բողոքեցին, որ խաղի արգելափակումը հակասահմանադրական է՝ «Ես գեներալիսիմուսի կոչում ունեմ, հասկանու՞մ եք դա ինչ է։ Եթե ես օրը 3–4 ժամ խաղի մեջ չեմ՝ ես հետընթաց եմ ապրում։ Եթե ի սկզբանե զգուշացնեին, որ նման սահմանափակում լինի, ես գուցե չառաջադրվեի»։ Պատգամավորները պնդում են, որ Tanki Online-ը զարգացնում է թիմային աշխատանքը և ռազմավարական հմտությունները։ «XXI դարում մենք օգտվում ենք ինքնակատարելագործման նոր գործիքակազմից։ Այո՛, խորհրդային կարծրացած մտածելակերպով մարդկանց գուցե թվա թե սա ընդամենը խաղ է, բայց այդպես չէ»,-ամփոփեց պատգամավորներից ամենամիլենիալը։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.