Press "Enter" to skip to content

Մշակույթի նախարարությունը կմիավորվի Օրիֆլեյմի հետ

ԵՐԵՎԱՆԿառավարության որոշմամբ մշակույթի և սպորտի նախարարությունների գործառույթները կփոխանցվեն Օրիֆլեյմ ընկերությանը արդեն մարտ ամսին։

«Կառավարության նպատակն է աջակցել ապրիլի 27-ին Երևանում կայանալիք դիմահարդարների մրցույթի անցկացմանը », — նշել է կառավարության խոսնակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին անցկացվելիք մրցույթի հաղթողը կդառնա Օրիֆլեյմի պաշտոնական դիմահարդարը և կկնքի ընկերության հետ 1.000.000 դրամի պայմանագիր։

Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ և սպասել առաջադրանքների, որոնք ի վերջո կտեղադրվեն ֆեյսբուքում համապատասխան հեշթեգով։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանին պարգևել այնպիսի make-up, որով ամոթ չի լինի դիմավորել տնտեսական հեղափոխությունը։

«Թավշյա հեղափոխության արդյունքում մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, սակայն վատ make-up-ի պատճառով այն հաճախ չի երևում և բավական ազդեցիկ չէ», — նշել է մրցույթի կազմակերպիչը և հորդորել բոլոր մեյքափ արտիստներին դիմել մրցույթին մասնակցելու համար։