Press "Enter" to skip to content

Կառլ Լագերֆելդի կատուն մեծ ներդրումներ կանի Հայաստանում

ՓԱՐԻԶ — Աշխարհահռչակ դիզայներ Կառլ Լագերֆելդի ունեցվածքի ուղիղ կեսը ժառանգել է նրա սիրելի կատու՝ Շուպետը։ Ավելի քան 200մլն դոլար կարողության տեր փիսոն մտադիր է խոշոր ներդումներ անել Հայաստանում։

Տեղեկանալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության և բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման մասին Շուպետը պատրաստվում է Արթիկում հիմնել տեքստիլ գործարան և հիմնադրել սեփական նորաձևության տունը։ «Meow! by Choupette» բրենդի առաջին հագուստները հասանելի կլինեն արդեն սույն տարվա վերջ՝ նախատեսվում է ողջ հավաքածուն ներկայացնել Paris Fashion Week 2019 միջոցառմանը։ «Շուպետը շատ է լսել Հայաստանի փառահեղ տեքստիլային անցյալի մասին և մեծ ոգևորվածությամբ հենց Հայաստանում կմեկնարկի իր բիզնեսը։ Այդպես կցանկանար նաև Կառլը»,- նշեց կատվի մամաուլի խոսնակ Բենիսիո Լաբուտենը։ Մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանում գործարան հմնելու միտքը նոր չի առաջացել, պարզապես առաջ մտավախություն կար, որ տեղական օլիգարխները կփորձեին միջամտել բիզնեսին։

Արդեն հուլիսին սպասվում է միլիոնատեր փիսոյի առաջին այցը Հայաստան։