Press "Enter" to skip to content

Սիլվա Համբարձումյանը 2008-ին կաշառք է տվել՝ Հայաստանի փոքրիկ երգիչների անդամ դառնալու համար

ԵՐԵՎԱՆԵրեքշաբթի մամլո ասուլիսի ընթացքում հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը ներկայացրեց ևս մեկ սկանդալային կոռուպցիոն բացահայտում։ Ըստ գործարարի նրան 10 տարի առաջ ընդունել են մանկական երգչախումբ մեծ կաշառքի դիմաց։

2008-20012 թթ. Սիլվա Համբարձումյանը հանդիսացել է Հայաստանի փոքրիկ երգիչների առաջին սոպրանոն, որը ըստ նոր բացահայտման տեղի է ունեցել կաշառքի արդյունքում։

«Այո, ես տվել էմ 2,000,000$ կաշառք որպեսզի 48 տարեկանում դառնամ Փոքրիկ երգիչների առաջին սոպրանոն, ինչը իմ վաղեմի երազանքն էր», — պնդել է Համբարձումյանը։ «Կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ իրավունք ունի իրականացնել իր մանկության երազանքը՝ նույնիսկ եթե դրա լիովին համահունչ չէ պահի օրենսդրությանը»։

Ականատեսների պնդմամբ Համբարձումյանի ձայնը եղել է չափից ավել դախ, ինչի արդյունքում խարխլվել է Փոքրիկ երգիչների շենքի պատերը, որոնք ի վերջո փլվեցին։

Ըստ որոշ աղբյուրների (հենց համբարձումյանն է էլի ասել — խմբ.) կաշառք է բաժանվել նաև բոլոր փոքրիկ երգիչներին, որպեսզի ոչ մեկ չնկատի տարիքային տարբերությունը։