Press "Enter" to skip to content

Իմ քայլ՝ «Հրատապ պետք է զեբրաները դարձնել նորից սպիտակ»

ԵՐԵՎԱՆԻշխանական խմբակցությունը առաջարկել է հեղափոխական մի շարք լուծումներ, որոնք պետք է առաջնահերթ ընդունվեն օրենսդրական դաշտում։

  1. Առաջարկվում է զեբրաներին վերադարձնել սպիտակ գույնը, որը ավելի հեշտ նկատելի է մեր գորշ բնապատկերի ֆոնին՝ «դեղինը ժողովրդի վզին փաթաթել է նախկին ռեժիմը և դրանից պետք է օր առաջ ազատվել»։
  2. Անցնել ամառային ժամանակի. Իմ քայլը չի պատկերացնում տնտեսական հեղափոխույուն առանց ամառային ժամանակի վերականգնման՝ «հերիք է ապրենք անցյալի մեջ՝ թեկուզ մեկ ժամով»։
  3. Աջարական խաչապուրիներում պարտադիր սահմանել երկու ձու. Ի սկզբանե աջարական բաղադրատոմսը նախատեսել է երկու ձու՝ «Նախկին ռեժմը խլել էր ժողովրդից մեկ ձուն, իսկ մենք կվերադարձնենք (բյուջեի հատուցման հաշվին)»։
  4. Բուժհաստատություններում նույն գույնի բախիլների ներդրում. այժմ ամեն բուժհիմնարկ իր գույնն է ընտրում՝ սպիտակ, կապույտ կամ թափանցիկ՝ «Դա մի տեսակ մոլորեցնում է բնակչությանը»։
  5. Չարազը կհանվի պարտադիր ամանորյա զամբյուղի ցանկից. բազմաթիվ քաղաքացիներ մեկա մատով չեն կպնում դրան՝ «Թող իրար հետ շփվեն ուղղակի, ինչ պարտադիր ա հա ծամեն»։

6. Ատամի մածուկը ամենավերջում ևս երկու-երեք անգամ ճզմել. շատ քաղաքացիներ դեն են նետում մածուկների տուփեր, որոնք իրականում դեռ կարելի ա լավ քամել:

7. Կարմիր գծերը փոխարինել մանուշակագույն գծերով. կարմիրը ագրեսիվ և վանող գույն է՝ «Մենք միշտ ասել ենք՝ ոչ կարմիր գծերին»։ Մանուշակագույնը նաև յասամանի գույնն է։

8. Փռշտալուց հետո «առողջություն» ասելը կհանվի. քաղաքացիները տարեկան երեք օր վատնում են բարեկամներին և գործընկերներին փռշտալուց հետո «առողջություն» ասելու վրա՝ «Գիտականորեն ապացուցված է, որ դա չի օգնում»։

9. Երևանի ցայտաղբյուրները կարգելվի անվանել «պուլպուլակ»՝ անբարեհունչ լինելու պատճառով՝ «չափազանց մոտ է հնչողությամբ պուպուլիկի»։

10. Տղաների թրաշվելու մինիմալ տարիքային շեմը կբարձրացվի 14-ից 15-ի՝ «ավելորդ փռփուռների վատնում է»։