Press "Enter" to skip to content

«Ծխելու արգելքը աղավաղում է հայի ինքնությանը», — ցուցարարներ

ԵՐԵՎԱՆ Այսօր կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ծխելը հանրային վայրերում արգելող օրենքի դեմ։ Ցուցարարները պահանջում են վերջնական չքանդել հայի ինքնությունը։

«Այսօր ծխելն են արգելում, իսկ վաղը՝ կսպիտեն ազգովի զբաղվենք պոռնկությամբ, » — նշում է ցուցարարների առաջնորդ, քաղաքապետարանի գնումների բաժնի նախկին պետ Հարություն Պետրունցը։

Բողոքողները պդնում են, որ ծխելը միշտ բնորոշել է հայ մարդուն և առանց ծխելու Հայաստանը կկորցնի իր ինքնության մեծ մասը։ Նրանք շեշտում են, որ Աստվածաշնչում չկա ոչ մի կետ, որը արգելում է ծխելը՝ «այսինքն ծխելը քսրիստոնեական զբաղմունք է», — նշում է Արտավազդ Լորունցը, ԴԱՀԿ-ի նախկին պետի տեղակալը։

«Ծխելը սահմանափակելով, մենք անարգում ենք մեր մեծերի հիշատակը՝ Վիլյամ Սարոյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը.. բոլորը հայտնի ծխողներ էին։ Նույնիսկ Սիլվա Կապուտիկյանն էր մեկ-մեկ փստացնում ընկերուհիների հետ», — բացատրում է օրենքի ընդդիմախոս Անձնագրային վարչության նախկին պետի խոսնակը։