Press "Enter" to skip to content

Նախագահ Արմեն Սարգսյանը ինչ-որ տեղ է մեկնել ու շատ կարևոր հանդիպում ունեցել

ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ — Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով վերջերս մեկնել էր ինչ-որ հեռավոր տեղ և ունեցել չափազանց կարևոր հանդիպումներ ինչ-որ առանցքային մարդկանց հետ։

Հանդիպմանը ամենայն հավանականությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնք մեծ ազդեցություն կունենան Հայաստանի որոշակի ոլորտների վրա։ Շատ շուտով սպասվում են շատ լավ բաներ։ Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, ստորագրվել են կենսական կարևորության ինչ-որ փաստաթղթեր։ Կողմերը ընդունել են, որ ճիշտը ավելի հաճախ հանդիպելն է։ Արմեն Սարգսյանը ընդունող կողմին հրավիրել է գալ Հայաստան մոտակա ամիսներին՝ առնվազն մինչև Նոր Տարի։

Նախագահը այսօր-վաղը արդեն կժամանի Զվարթնոց օդանավակայան ու կսկսի պատրաստվել ինչ-որ այլ կարևոր ճամփորդության։