Press "Enter" to skip to content

Բնակարանային գողությունները կնվազեն՝ ոստիկանությունը աննախադեպ մատաղ է արել

ԵՐԵՎԱՆ — Վերջին ամիսներին հաճախակի դարձած բնակարանային գողությունները, ավտոմեքենաների թալանի դեպքերը, որոնք շատերը կապում են համաներման հետ, շատ շուտով կնվազեն։

Մեր աղբյուրի տվյալներով, նախորդ կիրակի օրը Ոստիկանությունը ձեռնարկել է «Մատաղ 2019» օպերացիան, որի ընթացքում մատաղ է արվել 150 գառ և 250 առաձնակի խոշորության աքլոր։ Աղբյուրը հավաստիացնում է, որ օպերացիան հաջող է անցել իսկ մատաղը ընդունելի է եղել հազարավոր քաղաքացիների կողմից։ Մոտակա օրերին արդեն տեսանելի կլինի հանցագործությունների շեշտակի նվազումը, իսկ բնակարային գողերից 12-ը արդեն ինքնակամ ներկայացել ոստիկանության բաժանմունքներ։

Որպես պրոֆիլակտիկ միջոցառում ոստիկանություննը հորդորում է տանը օգտագործել աչքուլունքներ։