Press "Enter" to skip to content

Տ. Կարապետյանը հրաժարվում է վերադառնալ քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ (Կայարանի քուչա) — Հայաստանի քաղաքական դաշտի համար սառը ցնցուղ հանդիսացավ Տ. Կարապետյանի կտրուկ որոշումը չվերադառնալ քաղաքականություն։ Փորձագետները կապում են որոշումը ավելի ուշ վերադառնալու մտադրության հետ։

«Խուճապի մատնվել իհարկե պետք չէ, սակայն որոշումը մտահոգիչ է», — պնդում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Փորձագետի կարծիքով Կարապետյանը խաղում է բնակչության զգայարանների հետ։

Կարապետյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նախկին մեդիամագնատը հետևում է քաղաքականությանը և հարմար պահի կասի իր որոշիչ «Այո»-ն կամ «Ոչ»-ը կամ «Զահլես տարաք»-ը։

Այս պահին Կարապետյանի նստավայրի մոտ քաղաքացիները իրականացնում են բողոքի ցույց՝ պահանջելով առայժմ հապճեպ որոշումներ չկայացնել։ «Հիմա թող բան չասի, բայց մասնակցի 2023 թ. ընտրություններին։ Ժողովրդին այլընտրանք ա պետք», — պնդրում է սենց միտեսակ կիսատ-պռատ հայացքով երիտասարդ ակտիվիստը։