Press "Enter" to skip to content

Պարզաբանում. Ալեն Սիմոնյանը չի առաջարկել տեղափոխել մայրաքաղաքը

ԵՐԵՎԱՆ — Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի առաջարկել մայրաքաղաքը տեղափոխել Հրազդան, Վանաձոր և նույնիսկ Չարենցավան։

Լուրը մեծ դառնությամբ ընդունեցին նախևառաջ չարենցավանցիները, ովքեր տեսնելով վերնագիրը արագ բարձրացրել էին անշարժ գույքի գները և լայնամածավալ վերաասֆալտապատում կազմակերպել։ Հրազդանում նույնպես ստեղծվել էր խառնաշփոթ՝ իմանալով, որ նրանք մայրաքաղաքի հավակնորդներից են, Հրազդանում 3 ժամով կրկին օրինականացրեցին գիշերային ակումբները։ «Մինչև եկա աշխատանքի, հագնվեցի, դուրս եկա որ հանվեմ՝ գիշերային ակումբները նորից արգելեցին»,- դժգոհեց Ալբինա անունով մի պարուհի։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ նման նախաձեռնությամբ հանդես չի եկել ու վստահեցրեց, որ առաջիկա մի քանի դարում մայրաքաղաքը չի տեղափոխվելու. «Նույնիսկ Չարենցավան»։