Press "Enter" to skip to content

Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրելը


ԵՐԵՎԱՆՀրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը որոշում է կայացրել ևս մեկ քայլով բարձրացնել քաղաքի բարոյական կերպարը

Այսուհետ Հրազդանում 35 տարեկանից ցածր չամուսնացած կանանց կարգելվի քայլել քաղաքի կենտրոնում կրելով կարճ շրջազգեստ։ Քայլը նպատակ ունի կարգավորել քաղաքի հայուհու բարոյահոգեբանական կերպարը։

«Որոշումը կայացնելիս հաշվի եմ առել քաղաքացու շահը։ Ոչ բոլորինը իհարկե, բայց գիշերային ակումբները փակելուց հետո սենց մի որոշում ուզվում էր», — նշեց Միքայելյանը։

Քաղաքապետը վստահ է, որ երկրում չի կարող լինել տնտեսական հեղափոխություն, եթե չլուծվեն առաջնային կարևորության խնդիրները. «Շատ հրազդանցիներ պարզապես չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա»։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել հրազդանցիներին զանգվածային բռնությունների և տեռոռի մեթոդով ազդել քաղաքապետի որոշումների ընդունման վրա։

10 Comments

  1. Արշակ Արշակ 16/01/2019

    Փաստորեն ըստ “պարոնի”, մինչև 35 տարեկան ամուսնացածներն ու 35-ը բոլորած չամուսնացածները չեն արատավորի ԱՅԴ ՔԱՂԱՔԻ բարոյական կերպարը: Ուրիշ քաղաքներից կարող են գալ, մերկ շրջել քաղաքի կենտրոնում:
    Խելքի աշեցեք, ավելի ճիշտ աշեցեք դրա գրեթե իսպառ բացակայությանը:
    Ով է չափելու էդ շրջազգեստի երկարություն — կարճությունը, որ կարճ եղավ, ինչ եք անելու? Ոստիկանություն, տուգանք, 15 մտրակի հարված?
    Տղաս, քանի գիրք ես կարդացել դու? …ու առհասարակ, մեկին հարցրել ես, կարող է արդյոք պուճուրիկ քաղաքիկի ավելի պուճուր քաղաքապետիկը նման հրովարտակներ արձակել: Դու հո Դուբայի շեյխը չես:
    Կրթությունը կարևոր է,
    Անկրթությունը` ահավոր

  2. Ani Ani 16/01/2019

    Hetiq a animast baner xosvi.mer qaxaqapet@ lurj mard a u nman baneri hetev hastat chi @nkni….toxeq hangist et txun……aveli lurj baner ka qan karj kisashrjazgest@……animast post animast meknabanutyunner……qaxaqapeti voterin chi ov inch khagni……)))))))

Մեկնաբանությունները փակ են.