Press "Enter" to skip to content

5 բան, որ կավելանա նոր, ավելի երիտասարդ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ — Քանի որ ԱԺ պատգամավորների միջին տարիքը կտրուկ անկում է ապրել արտահերթ ընտրություններից հետո, ԱԺ շենքում սպասվում են մի քանի փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն երիտասարդ պատգամավորների պահանջները բավարարելուն։

  • Հիպստերական սրճարան (Coffee shop) Ժամանակակից երիտասարդները ամենից շատ սիրում են էկզոտիկ թանկ սուրճ։ Այս սրճարանի մթնոլորտը ոչ միայն առաջարկում է նորմալից 2 անգամ ավելի թանկ սուրճ այլ նաև թույլ է տալիս պատգամավորներին հարմար տեղավորվել ու նոութբուքը ծնկներին անմոռաց տրվել օրինաստեղծ աշխատանքի մեջ։ Սրճարանը կզբաղեցնի ԱԺ նախկին քաբաբանոցի տարածքը։
  • Lounge սրահ Գուգլ ընկերության ոճով, որտեղ եիտասարդ պատգամավորները կկարողանան լիցքաթափվել ծանր օրենսդրական աշխատանքներից, հանգիստ մտածել նոր օրինագծերի մասին, նիրհել և նույնիսկ խաղալ Sony Playstation 4 ուժերը վերականգնելու նպատակով:
  • Մարզասրահ, որովհետև առողջ պատգամավորը հոյակապ նոր օրենքներ կգրի։ Բացի դրանից առավել նիհար և փոքրամարմին պատգամավորները կկարողանան մի փոքր լցվել ու մի փոքր ավելի ահաբեկող տեսք ստանալ։ Մարզասրահը կկառուցվի նախկին ԱԺ-ի երկրորդ պահուստային քաբաբանոցի տարածքում։
  • Մինի կոնաթատրոն։ Նախկինում պատգամավորները հաճախ չէին հասցնում հետևել կինոարտադրության և սերիալաշինության վերջին նորույթներին։ Նորակառույց կինոթատրոնը թույլ կտա դիտել վերջին նորույթները և նույն օրը դիտել «Գահերի խաղի» նոր սերիաները։
  • Facebook սենյակ։ Քաղաքացիների ընդունելությունը այսուհետ կկազմակերպվի Facebook-ի միջոցով։ Հատուկ նախատեսվա սենյակից պատգամավորները կպատասխանեն քաղաքացիների հաղորդագրություններին։