Press "Enter" to skip to content

Կառավարությունը տուգանք է սահմանել հունվարի 11-ից հետո Նոր Տարին շնորհավորելու համար

2016թ. վիճվարչությունը գրանցել էր Նոր Տարին մարտի 6-ին շնորհավորելու դեպք

ԵՐԵՎԱՆ — Կառավարության որոշմամբ հունվարի 11-ից հետո Նոր Տարի, Ամանոր, Սուրբ Ծնունդ կամ անցած տոներ շնորհավորող քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով։ Արագ ընդունված որոշման պատճառն են դարձել մինչ օրս համառորեն շնորհավորող քաղաքացիները։ «Նախկին իշխանությունների օրոք նորմալ էր համարվում մինչև Հին Նոր տարի շնորհավորելը։ Առանձին տոկուն քաղաքացիներ մինչև ամսի 17–18 էին շնորհավորում, ինչը նյարդայնացնում էր մյուս քաղաքացիներին»,- իր ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Նոր հայաստանում նման բաները պետք է բացառվեն՝ կարծում եմ 11 օրը ավելի քան ողջամիտ ժամկետ է»։

Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ արդեն հայտարարել են վաղը առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպելու մտադրության մասին։ «Մենք դեմ ենք թե՛ տուգանքին, թե՛ սահմանափակումներին։ Ես անձամբ դեռ շատ մարդու չեմ հասցրել շնորհավորել։ Այո մենք ըմբռնում ենք, որ շատ ուշ շնորհավորելը տարօրինակ է, բայց եկեք քաղաքացիներին ժամանակ տանք։ Օրինակ մինչև հունվարի 20»։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի բնորոշմամաբ հունվարի 20-ը իռացիոնալ ժամկետ է. «Այս հարցում զիջումները գրեթե բացառվում են»։

2 Comments

Leave a Reply to Կառավարությունը տուգանք է սահմանել հունվարի 11-ից հետո Նոր Տարին շնորհ Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.