Press "Enter" to skip to content

ԵՊՀ ռեկտորը ահազանգում է. «Ես վերահսկողական ծառայության ամենախոշոր թիրախն եմ»

Սանասարյանը խուսափեց «խոշոր ձուկ» եզրույթից։

ԵՐԵՎԱՆ — Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ ԵՊՀ հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 800 միլիոն դրամի չարաշահում: Հայտարարությանը արագ արձագանքել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ «Արդեն 5 ամսից ավել է ես վերահսկողական ծառայության ամենախոշոր թիրախն եմ։ Ակնհայտ է, որ Ամանորին ընդառաջ նրանց մի կլորիկ հաղթանակ է հարկավարոր։ Մի քիչ յուղոտ չի՞՝ թող ախորժակները զսպեն»։ Սիմոնյանը չի ընդունում մեղանդրանքներից ոչ մեկը՝ «Սստուգվել է ավելի քան 9․5 միլիարդ դրամի գործունեություն, և ընդամենը մտահոգություն է ներկայացվել  500 միլիոնի շուրջ»,- նշել է ռեկտորը՝ «գումարի էն թոթոլ մասը անգամ իրենց մոտ մտահոգություն չի առաջացրել»։

Դավիթ Սանասարյանը իր հերթին համաձայնում է, որ ԵՊՀ հիմնադրամի չարաշահումները բավականին ճարպոտ բացահայտում կլինեն, բայց հերքում, որ ընկած են անձամբ Սիմոնյանի հետևից՝ «Մենք ընդամենը ուսումնասիրում ենք ինչպիսի չարաշահումներ են եղել։ Եթե արդյունքում ինչ-որ մի լայն աթոռ կազատվի համալսարանում, ուրեմն էդպես պետք է լիներ, եթե չի ազատվի՝ ուրեմն չաղ ու բախտավոր կապրենք»։