Press "Enter" to skip to content

Քոչարյանի կողմնակիցները Bentley ու Ferrari մեքենաներով փակեցին փողոց

Ցուցարարները այդպես էլ չբացատրեցին ինչու են դեմքերի կեսը փակում արևային ակնոցով

ԵՐԵՎԱՆ – Երևանում շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորարյանի կողմնակիցների ակցիաները։ Այսօր ցուցարարները Bentley ու Ferrari ավտոմեքենաներով մի քանի րոպեյով փակեցին Աբովյան փողոցը։ Սա մասն է մի շարք գրեթե զանգվածային ակցիաների, որոնք իրականացվում են քաղաքի տարբեր հատվածներում՝ օրինակ երեկ  մուշտակներով մի քանի կանայք իրենց բողոքն արտահայտում էին Դեմիրճյան փողոցը փակելով։ «Մենք չենք կագնելու ոչ մի բանի առջև։ Մեր ակցիաները լինելու են շարունակական և ամենաանսպասելի վայրերում»՝ նշում է հսկայական արևային ակնոցով դեմքը ծածկող ակտիվիստը, ով չցանկացավ ներկայանալ: Նա սակայն որոշակի փակագծեր բացեց ու ներկայացրեց ապագայում նախատեսվող ակցիաներից մի քանիսը. «Օրինակ վաղը նախարարություններից մեկի մուտքը փակելու ենք մեր iPhone Xr-երով։ 400-450 iPhone Xr շարելու ենք հենց դռան դիմաց։ Նոր տարուն ընդառաջ, ի նշան մեր բողոքի հրկիզելու ենք 20-ից ավել Visa Gold քարտեր»։