Press "Enter" to skip to content

ԵԱՀԿ դիտորդներ. «Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին»

Մեկ քայլ առաջ։ Ընդհանուր առմամբ միջազգային ստանդարտներին համապատասխան։

ԵՐԵՎԱՆԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Խարդունեչկա Գոլցվագենխալկոն բարձր է գնահատել ընտրությունների կազմակերպումը, ժողովրդավարական ընթացակարգերը և հետընտրական սռաչի բացակայությունը։

Առաքելության ղեկավար Գալխացվինչկոխ Խարդվալսկովան նշել է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանում էին միջազգային ստանդարտներին. «Գիտեք, ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանում էին միջազգային ստանդարտներին։ Մեկ քայլ առաջ էին»։

Վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք որևէ տարբերություն կա ԵԱՀԿ նախորդ զեկույցից, առաքելության ղեկավար Խարցվալգերբ Ցախկամանկսկին նշեց. «Մենք ԵԱՀԿ դիտորդներ ենք և գտնում ենք, որ այս ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ մեկ քայլ առաջ էին։ Միջազգային ստանդարտներին ընդհանուր առմամբ համապատասխան»։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք զեկույցում գոնե մեկ բառ տարբերվելու է նախորդ երեք հարյուր նմանատիպ զեկույցներից, ԵԱՀԿ առաքելության ղեկավար Խորկլախինցկա  Գեռցվլոգեռկխենկան նշեց. «Yes shat sirel Hayastan. Hamapataskhan standarterin. Mek kayl araj. Multipass.»