Press "Enter" to skip to content

11 կուսակցությունների ու դաշինքների գաղտնի պայմանավորվածությունը

«Քարոզարշավը ջազ է՝ տեղում որոշում ես ինչից խոսել»

ԵՐԵՎԱՆ — Մեր հավաստի աղբյուրը պնդում է, որ քարոզարշավից 1 օր առաջ տեղի է ունեցել գաղտնի հավաք, որին բոլոր 11 կուսակցություններն ու դաշիքնները պայմանավորվել են քարոզարշավի ընթացքում ոչ մի բառ չխոսել ծրագրերից այլ սահմանափակվել խառը մեղադրանքներով ու դեսից-դենից ասեկոսեներով։ «Եկեք ծուռը նստենք դուզը խոսենք՝ ոչ մեկս կարգին ծրագիր չունի։ Մի քիչ իրար կքֆրտենք, Նոյի թվի բաներ կհիշենք, մի երկու բոց ինտերնետի համար կանենք ու քարոզարշավը կպրծնի»,- ասվել է գաղտնի հավաքին։ Գաղտնի հավաքի մասնակից դաշինքներից մեկ այլն ասել է՝ «Մեր ծրագիրը իրականում ինտերնետից քաշած ինչ-որ ռեֆերատ էր, դրա համար շատ մեծ հաճույքով կմիանանք այս ձևաչափին»։ «Մեր ծրագիրը ընդհանրապես օդը թարմացնող միջոցի հետևի տեքստն է։ Մի օր երկար լռվել էի զուգարանում, դա կարդացի ու դարձրեցի կուսակցության ծրագիր»,- քուանշեց մյուսը։

Բավականին խորիմաստ տեքստ դուրս եկավ
Ականատեսի խոսքերով մի կուսակցություն ուրախությունից խոստովանել է, որ արդեն 20 տարի ընդհանրապես նույն ծրագրով է մասնակցում, որում պարզապես փոխում է տարեթվերը. «Ոչ մի ընտրող մինչ օրս գլխի չի ընկել՝ միևնույնն է չեն կարդում։ Ընդհանրապես ծրագրերը գիտունիկների համար են»։

Հանդիպումից դուրս գալուց մի քանի կուսակցություն խոստովանեցին, որ սրտներից քար ընկավ։ «Սկզբում մտածում էինք, որ կարողա գոնե ինչ-որ մեկը-երկուսը ունեն լուրջ ծրագիր, որով կառուցելու են երկրի ապագա 5 տարին, բայց պարզվեց բոլորը ուղղակի պատրաստվում էին հին ու բարի դեմագոգիայով տակից դուրս գալ»,- նշեց նրանցից մեկը, իսկ մյուսը հավելեց. «Կարևորը անցնենք, հետո կերևա։ Մի բան կանենք էլի»։