Press "Enter" to skip to content

Հուզված քաղաքացին պսակ է դրել նախընտրական պաստառի տակ

Մտահոգիչ դիզայնը մտահոգ դիզայներից

ԵՐԵՎԱՆ — Նախընտրական պաստառնորով գունազարդված Երևանի փողոցներում ամենից ակնառու են հանրապետական կուսակցության սև ու սպիտակ պաստառները։ Նրանք արդեն հասցրել են շփոթություն առաջեցնել որոշ քաղաքացիների մոտ։ «Բացարձակ ոչ մի չար միտք չունեի, ուղղակի տեսա պաստառը, մտածեցի դեպք է պատահել, ճիշտն ասած հուզվեցի ու որոշեցի ցավակցել»,- պատմում է Ռազմիկ Գևորգյանը, ով պսակ էր դրել Մաշտոցի պողոտայում տեղադրված պաստառներից մեկի տակ։

«Ինձ մոտեցավ մի կին ու ամոթանք տվեց, ասաց որ պսակ դնելը շատ տգեղ քայլ է, այդպես քարոզարշավ չեն անում»,- պատմում է Գևորգյանը. «ես նրա հետ լրիվ համաձայն եմ, ասեմ ավելին՝ ինքս հանրապետական եմ, ուղղակի ինձ իրոք թվաց մի վատ բան է պատահել։ Ի՞նչ իմանայի, որ սա ընտրողներին մոբիլիզացնելու ու ոգևորելու յուրահատուկ արշավ է»։

Թեև հանրապետականները պնդում են, որ այս պաստառով հավատարիմ են մնացել հանրահայտ մոդելավորող Կոկո Շանելի դասական աշխատանքներին, Հայաստանում ոչ բոլորն են ծանոթ նրա աշխատանքներին։ Իսկ պաստառների կապակցությամբ արդեն արտահայտվել է երջանկահիշատակ Կոկո Շանելի գրասենյակը՝ նրանք պաշտոնապես հերքել է իրենց մասնակցությունը ՀՀԿ պաստառի դիզայնին։

ՀՀԿ պաստառները դրական ազդեցություն նույնպես ունեն՝ մոտ 12000 քաղաքացի արդեն թարգել է ծխելը՝ մտածելով, որ դե երևի հակածխախոտային ինչ-որ քարոզարշավ է։