Press "Enter" to skip to content

Օրինաց Երկրի նախընտրական կարգախոսը ՝«Նիկոլի ջանին մեռնեմ»

«Մենք շիտակ ու աներկբա Նիկոլի հետ ենք»

ԵՐԵՎԱՆ — Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ Օրինաց Երկիրը բացահայտել է իրենց կարգախոսը։ Ըստ կուսակցության խոսնակի դա առավել շատ ձայն ստացած տարբերակն է։

«Իրականում ունեինք երեք տարբերակ՝ 1) Մեռնեմ Նիկոլի ջանին, 2) Չկա քո նմանը, Նիկո՛լ… և 3) Քայլ արա, Նիկոլի ցավը տար», — նշում է ՕԵԿ խոսնակ Արմեն Սուլիկյանը։ «Ըստ էության բացառված չի, որ ընտրություններից հետո հենց ՕԵԿ-ը վերանվանի  և դառնա ‘Մեռնեմ Նիկոլի ջանին’։»

Փորձագետների պնդմամբ քայլը ուղղված է մարդկանց բացատրելու, որ ՕԵԿ-ը վերջնական միացել է համաժողովրդական շարժմանը։ ՕԵԿ-ի նախընտրական բրոշուրներն ու բուկլետները հիմնականում մանրամասնում են, թե որքան շուտ և աներկբա է ՕԵԿ-ը միացել հեղափոխությանը։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Արմեն Բուդուլյանը նշեց, որ ստացել են համագործակցության առաջարկ ՕԵԿ-ից։ «Մի փոքր զարմացանք, երբ ՕԵԿ-ից այցելեցին մեզ և ասեցին, որ ցանկանում են դառնալ ՔՊ երիտթև իրենց ամբողջ կուսակցությամբ։ Մեզ նաև բերեցին ծիրանի մուրաբա։ Մենք ամեն դեպքում մերժեցինք»։

ՕԵԿ-ը չի բացառում, որ կուսակցության դրոշը կարող է փոխարինվել Փաշինյանի դիմապատկերով։