Press "Enter" to skip to content

«Ցուցակում չլինելը դեռ չմասնակցելը չի», — Գալուստ Սահակյան

«Կարևորը ոչ թե դու լինես ԱԺ-ում, այլ ԱԺ-ն լինի քո մեջ»

ԵՐԵՎԱՆՀՀԿ համահիմնադիր Գալուստ Սահակյանը հերքել է ընտրություններին չմասնակցելու մասին լուրերը։ Մաեստրոյի պնդմամբ չմասնակցությունը ուրիշ կատեգորիա է և իրողություն։

«Երբեք չեմ ձգտել ինչ որ գործառույթի մեջ մասնակցել կամ քաղաքական գործընթաց։ Ես ինքս որպես Գալուստ Սահակյան եմ եղել գործառույթ և մասնակցություն կամ կազմակերպություն», — հստակ բացատրել է Սահակյանը։

«Հնարավոր է ոչ թե ես մասնակցեմ ԱԺ ընտրություններին այլ բուն ընտրությունները մասնակցեն իմ և իրենց, քանի որ բոլորս մի ազգ լինենք, հայեր ու հնդեվրոպցիներ՝ առանձին լեզվական ճյուղ», — դաբիտ արեց մաեստրոն։

Վերլուծաբանների կարծիքով Սահակյանը այնուամենայնիվ չի հայտնվի հաջորդ ԱԺ-ում, քանի որ նրա անունը չկա ՀՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության ցուցակում։