Press "Enter" to skip to content

Սիրված հաղորդավարը չի մասնակցի ԱԺ ընտրություններին

«Դա բարդ, բայց կարևոր որոշում էր»

ԵՐԵՎԱՆՍիրված հաղորդավար և հայ ավանդական արժեքների ջատագով Սերգեյ Սարգսյանը հաստատեց, որ չի մասնակցելու ԱԺ գալիք ընտրություններին։

«Արդեն երևի նկատել եք անվանս բացակայությունը ընտրացուցակներում։ Պատճառը ընտրություններին չմասնակցելն է», — հաճելի ժպտալով նշեց հաղորդավարը։

«Չի բացառվում, որ չեմ մասնակցի նաև գալիք տեղական ընտրություններին մի շարք մարզերում և համայնքներում։ Պատճառը նույնն է՝ չեմ ուզում իմ ներկայցությամբ գունավորել պետական ապարատը», — գերող ժպիտով և ձեռքի անհասկանալի ժեստերով ավելացրեց սիրված հաղորդավարը։

Աղբյուրների համաձայն մոտ ժամանակներում մի շարք սիրված երգիչ-երգչուհիներ ևս կարող են միանալ այս նախաձեռնությանը և ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց։