Press "Enter" to skip to content

«Շուտով մի չախկալ պատգամավոր ենք նստացնելու, բայց անունը չեմ ասի», — Փաշինյան

Չեմ ասում ով է, բայց կույրաղիքի սպի ունի սրտիկի տեսքով

ԵՐԵՎԱՆԱԺ վերջին նիստին վարչապետի պաշտոնակատարը աղմկահարույց բացահայտում է խոստացել հանրությանը։ Փաշինյանը խոստանում է, որ բացահայտումը կլինի շատ աղմկահարույց ու անսպասելի։

«Բնական է, որ քննության գաղտնիությունը բացել չեմ կարող.. ավելի շատ, բայց ասեմ, որ բանտ նստողը լինելու է պատգամավոր՝ 173սմ բոյով ու դրական րեզուսով՝ 2րդ խումբ»,  — նշել է վարչապետը ԱԺ ամբիոնից։

Վարչապետի պնդմամբ պատգամավորը առանձնակի խոշոր գումար է գողացել բյուջեից, ինչի պատճառով այս պահին մեծ տագնապ կա պատգամավորների 70%-ի մոտ։

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կոչ է արել գոնե իշմար տալ. «Մի փոքր անհասկանալի է ակնարկը՝ մեծ գումար հափշտակելը ընդհանրապես չի նեղացնում կասկածյալների օղակը»։

Ի պատասխան հարցումներին Հատուկ քննչական ծառայությունը աղաչել է վարչապետին էլ մանրամասներ չտալ գործի մասին։ «Թողեք գործ անենք, փլիզ», — նշել է ծառայության մամլո խոսնակը։

Վարչապետը համաձայնվել է լռել մինչև քննության ավարտ հավելելով. «Այլևս ոչ մի խոսք իմ կողմից չեք լսի այդ 1967թ-ին ծնված բրյունետ ջրհոսի մասին, որին շուտով կնստացնենք բանտ»։

 

 

3 Comments

Մեկնաբանությունները փակ են.