Press "Enter" to skip to content

«Հանրապետական» ծննդատունը կվերանվանվի՝ «Իմ առաջին քայլը»

Ծննդատունը համարվում էր երիտհանրապետականների դարբնոց

ԵՐԵՎԱՆ — Կառավարության վերջին նիստին որոշում կայացվեց անվանափոխել մի շարք պետական հիմնարկներ։ Նպատակը երկրի ազատագրումն է նախկին կարծրատիպերից։

«Բնականաբար իրավիճակի փոփոխության հետ պետք է որոշ վերանվանումներ արվեին։ Հին անունները անընդունելի են,» — նշում է խոսնակ Արգիշտի Բակունցը։

«Շուտով նախատեսվում է նաև վերանվանել Հանրապետական մարզադաշտը՝ Իմ Արագ Քայլի», — նշեց խոսնակը՝ հավելելով, որ դա արվում է սպորտի ապակուսակցականացման շրջանակներում։

ՀՀԿ ներկայացուցիչները դեմ են առաջարկվող փոփոխություններին։ Հանրապետական Աշոտյանը ստացել է ահազանգեր, որ իրեն կարող են վերանվանել հակաքայլական Աշոտյան.«Եվ սա դեռ ամեն չէ՝ նրանք պատրաստվում են Հանրապետության հրապարակը վերանվանել ‘Դուխով’ հրապարակ»։

Լուրեր են շրջանառվում նաև, որ Մարգարյանի ծննդատունը շուտով կվերանվանվի՝ «Մարությանի ծննդատուն»։