Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն իրականում միշտ կողմ էր դեկտեմբերյան արտահերթին

Հենց վաղն էլ անենք արտահերթ, միայն թե վարչապետի սրտով լինի

ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ պատգամավորների շրջանում անցկացրած սոցիոլագիական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ մեծամասնությունը իրականում միշտ էլ կողմ է եղել դեկտեմբերյան ընտրություններին։ Մի պատգամավոր անգամ նշեց, որ ինքն էլ է հեղափոխության ակունքներում կանգնած և հենց առաջին օրերից 2 բեռնատար դրական ֆլյուիդներ է ուղարկել ցուցարարներին։

Անանուն հարցմանը մասնակցած պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից խոստովանել էլ են հետևյալը՝

1% ներկայանալ չցանկացող պատգամավոր ասել է, որ արտահերթ ընտրությունները դա առանց հերթ ընտրությունները չեն

9% սրտանց կողմ է արտահերթը անցկացնել դեկտեմբերին

10% աներկբա կողմ է արտահերթը անցկացնել դեկտեմբերին

16% «օտ դուշի» կողմ է արտահերթը անցկացնել դեկտեմբերին

24% էն գլխից էր ցանկանում արտահերթը անցկացնել դեկտեմբերին

33% դեռ հույս ունի, որ այս ամենը վատ երազ է ու ցանկացած պահի նրանք կարող են արթնանալ

Իսկ 7% պնդում է, որ չի կարելի ձգձգել ու արտահերթը պետք է անցկացնել նոյեմբերին։

Հարցված պատգամավորներից շատերը նշեցին, որ նախորդ շաբաթվա ընդվզումը արտահերթի դեմ ընդամենը ընկերական շուլուխ էր՝ «վաղաժամ ապրիլմեկյան բոց»։ Պատգամավորներից մեկը անգամ օգտագործեց «Նիկոլի ցավը տանեմ» եզրույթը։

Մեկ մեկնաբանություն

  1. tort sirox mard)) tort sirox mard)) 12/10/2018

    ՀՀԿ-ն միտեսակ միշտ է խաբելա, դրանցից գլու չենք է հանի )))

Մեկնաբանությունները փակ են.