Press "Enter" to skip to content

“Անձամբ կսատկացնեմ Հրագին, եթե նոր երգ գրի Իմ Քայլի հաղթանակի մասին”, — Հռոմի Պապ

Գանե մի երեք ամիս էդ տղու ձենը չլսենք

ՎԱՏԻԿԱՆՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը խիստ զգուշացմամբ է հանդես եկել թավշյա հեղափոխության գուսան Հրագի հասցեին։ Պոնտիֆիկոսը կոչ է արել Հրագին նոր երգ չգրել ավագանու վերջին ընտրությունների թեմայով։

Երկուշաբթի օրը Պապ Ֆրացիսկոսը դիմել է ողջ հայ ժողովրդին՝ շնորհավորելով ավագանու ընտրությունների խաղաղ անցկացման կապակցությամբ։ Պապը հատկապես շեշտել է հերթական հաղթանակի կապակցությամբ Հրագի կողմից նոր երգի ստեղծման վտանգը։

“Դրան առաջին պլան կբերե՞ն բա, արա։ Տենցներին պետք ա տանել կոխել այ էն ծակի մեջ, վրչո,” — նշել է պոնտիֆիկը ՀՀ կառավարությանը ուղղած հաղորդագրության մեջ։ “Ականջներս վարի գնաց արա… էսս ինչ զզվելի տղայա,” — հավելել է որպես կանոն շատ բարեկիրթ արտահայտվող ծերուկը։

Հրագը առայժմ չի արձագանքել կոչին, սակայն Երևանում Եվրամիության պատվիրակությունը սպառնացել է սառեցնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին, եթե այս տարի լույս տեսնի երիտասարդ գուսանի նոր երգը։