Press "Enter" to skip to content

Աշոտյան. «Սա խոշոր պարտություն էր վարչապետի թիմի համար»

Աշոտյան. «Չարախնդալու առիթ չկա՝ սա բոլորիս պարտությունն է»

ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Սա խոշոր պարտություն էր վարչապետի թիմի համար։ Փաշինյանի թիմը տապալեց ընտրությունները։ Տապալեց այնպես, որ գերազանցեց անգամ ամենահոռետես վերլուծաբանների կանխատեսումները։ Ապշած եմ ուղղակի։ Ցավոք տվյալ պահին ժամանակ չունեմ մանրամասն փաստերով ապացուցել թե ինչու, բայց այդպես է։ Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք միայն մասնագետներին հասկանալի կլինեն, դրա համար այս պահին ուղղակի վստահեք այս ստատուսին»։

Աշոտյանը խոստացավ Հայկ Մարությանի գլխավորած ավագանու թիմի զարհուրելի պարտությանը անդրադառնալ մոտ օրերին,- «Ուղղակի մի քիչ խառն եմ այս օրերին։ Հենց զգամ, որ 1-2 ժամ ազատ ժամանակ կա անպայման լայվ կմտնեմ ու կպատմեմ ինչպես նիկոլենք տանուլ տվեցին այս ընտրությունները: Չնայած ինչու՞ եմ զարմանում՝ նույնիսկ մի հրավեր ի վիճակի չեն նորմալ ուղարկել»։ Նրա պնդմամբ իշխանությունների համեստ արդյունքները ուրախանալու առիթ չէ ոչ ոքի համար՝ հակառակը մտածելու և հեղափոխությունը լրջորեն վերագնահատելու առիթ է։

Քաղաքի նոր իշխանություններին իր օգնության ձեռքն է պատրաստ մեկնել նաև Տարոն Մարգարյանը։ «Ես պատրաստ եմ կիսվել իմ հսկայական փորձով ու խորհուրդներով»,- դիմել է նա նորակազմ ավագանուն աներորդու ֆեյսբուքյան էջում։