Press "Enter" to skip to content

Ոստիկանապետը կղեկավարի բասկետբոլի ֆեդերացիան

Լավագույն բասկետբոլիստներին կտան գնդապետի կոչում

ԵՐԵՎԱՆ — Ոստիկանության լրատվական բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կդառնա բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ այս աշնան վերջին։ Որոշումը կայացվել է իրավապահ համակարգում ազատ ժամանակի ավելցուկից դրված։

“Ակնհայտ է, որ իրավապահ համակարգում այս պահին շատ ազատ ժամանակ կա,” — նշում է ոստիկանության խոսնակը։ “Նույնիսկ ԱԱԾ-ում լոքշը հասել է այն աստիճանի, որ ծառայության պետը համատեղությամբ կաշխատի որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ”։

Փորձագետները դրական են գնահատում ՀՀ ուժային կառույցների ղեկավարների քայլերը. “Ֆուտբոլի զարգացումը ևս ազգային անվտանգության խնդիր է։ Երեխաները նայում են մեր հավաքականի խաղերը և հայրենասիրության անկում են ապրում։”

Աղբյուրների պնդմամբ շուտով գլխավոր շտաբի ղեկավարը կղեկավարի դահուկային ֆեդերացիան և ակվալանգիստների դաշինքը։